ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը
09.09.2017 | 16:15

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնով սկսվում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի 2017-2018թթ. համերգաշրջանը: Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը թվով 12 սիմֆոնիկ և կամերային համերգներով «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից:

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնը կայանում է ՀՀ Նախագահի Տիկնին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան:

Դիտվել է՝ 2057

Մեկնաբանություններ